Ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ-ի Մինսկի խումբը առաջին անգամ որոշել է լսել նաև հայ և ադրբեջանցի սփյուռքի տեսակետը:
Ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը երեկ Թվիթեր սոցիալական ցանցի իր էջում տեղեկացրել է, թե սպասում է Լոս Անջելեսում՝ հայ, և Հյուսթոնում՝ ադրբեջանական համայնքների հետ հանդիպումներին: Գրառման համաձայն՝ մայիսին տեղի ունենալիք այդ հանդիպումների ընթացքում կքննարկվի Լեռնային Ղարաբաղի հարցը:
Ամերիկացի համանախագահի մայիսի 1-2ը Լոս Անջելեսում տեղի ունենալիք հանդիպումները կազմակերպում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը: Նախատեսված են հանդիպումներ ինչպես Հայ դատի հանձնախմբի պատասխանատուների, այնպես էլ Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի (UCLA) հայազգի ուսանողության և Գլենդեյլի հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, «Ազատությանը» փոխանցեց Հայ դատի հանձնախմբի Արևմտյան շրջանի տնօրեն Էլեն Ասատրյանը:
Հիշեցնենք՝ այս ամսվա սկզբին ամերիկացի համանախագահը հանդիպել էր Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Քեն Խաչիկյանի հետ և Թվիթերում այդ մասին գրառմանը հավելել էր, որ Խաչիկյանը «ամերիկահայերի հստակ ձայնն է»:
Ուորլիքի այս գրառումն Ադրբեջանում բավական կոշտ արձագանք գտավ: Գրառման տակ մեկնաբանություններ թողած բազմաթիվ ադրբեջանցի օգտատերեր իրենց վրդովմունքն էին արտահայտել ինչպես հայ համայնքի ներկայացուցչի, այնպես էլ հայամետ տարբեր գործիչների հետ հանդիպումների մասին ամերիկացի համանախագահի հաղորդումների կապակցությամբ՝ նրան մեղադրելով «միջնորդության գործընթացից բացի ամեն ինչով զբաղվելու մեջ»:
Սակայն Ուորլիքը այդ մեղադրանքներին արձագանքելու փոխարեն որոշել է պատասխանել Ամերիկայի Թեքսաս նահանգի Հյուսթոն քաղաքի ադրբեջանական համայնքի հարցերին: Ի դեպ, հենց Հյուսթոնում է գտնվում ամերիկաբնակ ադրբեջանցիների ամենամեծ համայնքը, Հյուսթոնն ու Բաքուն նաև քույր քաղաքներ են: ԱՄՆ-ի՝ նավթային խոշոր պաշարներով հայտնի այս նահանգի Ներկայացուցիչների պալատի համաձայն՝ Ադրբեջանը հանդիսանում է աշխարհի ամենաժողովրդավար երկրներից, ինչպես նաև Միացյալ Նահանգների կարևոր գործընկերներից մեկը՝ մասնավորապես ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում: