ՄԱԿ-ում Ռուսաստանի դեսպան Վիտալի Չուրկինն ասել է, թե Մոսկվան դեռ որոշում չունի Ուկրաինայում մայիսի 25-ին նախատեսված նախագահական ընտրությունները ճանաչելու վերաբերյալ:
«Մենք պետք է տեսնենք, թե ինչպես կընթանան այդ ընտրությունները: Եթե հրասայլեր կրակեն, ապա նման ընտրությունները ճանաչելն անհեթեթություն կլինի», - «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթին ասել է Չուրկինը՝ չմանրամասնելով: Նա հավելել է, թե գուցե ընդհանրապես մայիսի 25-ին ընտրություններ չանցկացվեն։