Մատչելիության հղումներ

Սլավյանսկում ձերբակալվել են ԵԱՀԿ-ի մանդատով ժամանած զինվորական դիտորդները


Ուկրաինայի արևելյան շրջաններում գործող ռուս անջատողականները երեկ պատանդառել են ԵԱՀԿ-ի մանդատով Ուկրաինա ժամանած զինվորական դիտորդներին և պնդում են, թե նրանք «ՆԱՏՕ-ի լրտեսներ են»:

Դոնեցկի ինքնահռչակ առաջնորդ Դենիս Պուշիլինն այսօր ասել է, թե իրենք պատրաստ են ազատ արձակել պատանդներին միայն ուկրաինացիների կողմից ձերբակալված ռուս ակտիվիստներին ազատ արձակելու պայմանով:

Պատանդների թիվը հայտնի չէ: Դիտորդների կազմում եղել են գերմանացիներ, ուկրաինացիներ, մեկական դանիացի, լեհ, շվեդ ու չեխ:

Միացյալ Նահանգները դատապարտել է զինվորական դիտորդների ձերբակալությունը: Պետքարտուղարության ներկայացուցիչ Ջեն Պսակին «խորը մտահոգություն է» է արտահայտել Վիեննայի մանդատով գործող դիտորդական խմբի առևանգման կապակցությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG