Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսի գլխավորած ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությանը։ Պատվիրակության կազմում էին կոնգրեսականներ Էլիոթ Լանս Էնգելը, Դեյվիդ Սիսիլինին և Լոյս Ֆրենկլը:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ՝ Ամենայն Հայոց Հայրապետն ընդգծել է, որ հայ ժողովրդի համար նվիրական այս օրով կոնգրեսականների այցը Հայաստան մեծագույն մխիթարություն է պարգևում աշխարհասփյուռ հայությանը:
«Նորին Սրբությունն իր գնահատանքը բերեց ներկաներին և ի դեմս նրանց այն բոլոր կոնգրեսականներին, ովքեր ջանքեր են գործադրում` միտված Հայոց հարցի լուծմանը, Թուրքիայում քրիստոնեական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությանը, ինչպես նաև Արցախի ժողովրդի խաղաղ կյանքի ապահովմանը»,- ասված է հաղորդագրությունում։
Ամենայն Հայոց կաթողիկոսն անդրադարձել է նաև Թուրքիայի իշխանությունների մերժողական քաղաքականությանը և փաստել, որ հայ ժողովրդի հոգում ատելություն չկա, սակայն «պայքարը հանուն արդարության պետք է հաղթանակով պսակվի, որովհետև միայն Հայոց Ցեղասպանության ճանաչման և դատապարտման միջոցով հնարավոր կլինի ազգերի ու պետությունների կյանքում կանխարգելել նման ոճիրների կրկնումը»:
Կոնգրեսականներն իրենց հերթին Ամենայն Հայոց Կաթողիկոսին են ներկայացրել Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից իրականացված աշխատանքները` միաժամանակ իրենց զորակցությունը հայտնելով հայ ժողովրդին: