Իր միջազգային մեկուսացման աճին զուգընթաց՝ պաշտոնական Անկարան վերափաթեթավորում է ցեղասպանության ուրացումները, երեկ հայտարարել է Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը՝ մեկնաբանելով Հայոց ցեղասպանության վերաբերյալ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի հայտարարությունը:
«Վարչապետ Էրդողանը իր այսօրվա հայտարարությունում փորձում է, անօգուտ կերպով, խուսափել Հայոց ցեղասպանության համար պատասխանատվությունից՝ այդ դեռևս չպատժված ոճիրը մի կերպ իջեցնելով սովորական չլուծված երկկողմ հակամարտության մակարդակին», - ասել է Համբարյանը՝ համոզմունք հայտնելով, որ նման տեսակետը չի դիմանում ոչ փաստերի, ոչ էլ միջազգային իրավունքի կամ բարոյականության քննությանը:
«Փաստը մնում է այն, որ, ինչպես այս սառնասիրտ և ցինիկ հնարքն է ակնհայտ ցույց տալիս, Թուրքիան այսօր ահագնացնում է իր կողմից ճշմարտության ժխտումը և Հայոց ցեղասպանության համար արդարության խոչընդոտումը», - ընդգծում է Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի ղեկավարը: