Մատչելիության հղումներ

Լիտվայի պաշտպանության նախարարը հանդիպել է Տեր-Պետրոսյանին


Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյան, արխիվ
Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյան, արխիվ
Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Լիտվայի պաշտպանության նախարար Յուոզաս Օլեկասի հետ` վերջինիս նախաձեռնությամբ:

«Սա նրանց առաջին հանդիպումը չէ: Առաջին նախագահի և Լիտվայի պաշտպանության նախարարի ծանոթությունը սկսվել է դեռ 1989 թվականից, երբ պարոն Օլեկասը, Անդրեյ Սախարովի և Գալինա Ստարավոյտովայի հետ միասին պայքարում էր ձերբակալված «Ղարաբաղ» կոմիտեի ազատության համար, և շարունակվել է 1991 թվականի վիլնյուսյան հայտնի իրադարձությունների օրերին, երբ նախագահ Տեր-Պետրոսյանը, որպես ԽՍՀՄ Դաշնության խորհրդի պատվիրակության անդամ, ճգնաժամի կարգավորման նպատակով մեկնել էր Վիլնյուս», - ասված է Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Հայ ազգային կոնգրեսի գրասենյակի հաղորդագրությունում:

Հյուրի խնդրանքով, Տեր-Պետրոսյանը ներկայացրել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, հատկապես շեշտելով երկրի առջև ծառացած հիմնական մարտահրավերները, որոնց թվում` համակարգային կոռուպցիան, արտագաղթը, ժողովրդավարական ազատությունների ոտնահարումները: Անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային խնդիրներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG