Մատչելիության հղումներ

Նալբանդյան․ «Ճանապարհային քարտեզը գործնականում կատարված է»


Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկո, արխիվ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկո, արխիվ
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր Մինսկում կայացած հանդիպման ժամանակ քննարկել են Մաքսային միության ընդլայնման և հետխորհրդային եվրասիական ինտեգրման հեռանկարները, հաղորդում է «Ռեգնում» լրատվական գործակալությունը:

Ռուսաստանյան գործակալության փոխանցմամբ, Լուկաշենկոն Նալբանդյանի ուշադրությունը հրավիրել է երեք առանցքայի հարցերի վրա՝ միջազգային հիմնախնդիրներ, հայ - բելառուսական երկկողմ հարաբերություններ և Ռուսաստանի, Բելառուսի ու Ղազախստանի ինտեգրացիոն միավորումներին Հայաստանի անդամակցություն:

Մասնավորապես, քննարկվել է Մաքսային միությանը և Եվրասիական տնտեսական տարածքին Հայաստանի լիիրավ անդամակցության հեռանկարը այն պայմաններում, երբ «ինտեգրացիոն եռյակի» ղեկավարները պատրաստվում են ապրիլի 29-ին Մինսկում Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի ժամանակ ստորագրել Եվրասիական միության ստեղծման մասին պայմանագիրը:

Հայաստանի արտգործնախարարը հայտնել է, որ պաշտոնական Երևանը իրականացնում է Մաքսային միությանը անդամակցության ուղղությամբ իր ստանձնած պարտավորությունները, և արդեն «գործնականում կատարված է [Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության] ճանապարհային քարտեզը», ինչի մասին կզեկուցվի ապրիլի 29-ին Մինսկի գագաթնաժողովում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG