Սահմանադրական իրավունքի մասնագետ, իրավաբանական գիտությունների դոկտոր Գոռ Հովհաննիսյանը, ուսումնասիրելով Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անցյալ ամիս հրապարակված հայեցակարգը, եզրակացրել է, որ այնտեղ դատական իշխանության սահմանադրական վերահսկողություն սահմանելու կապակցությամբ անհրաժեշտ ամրագրումներ չկան:
«Ոչ մի տրամաբանություն չկա, այսօրվա մեր Սահմանադրությամբ անհատական դիմումի ձևակերպման մեջ, այն իմաստով, որ եթե օրենսդիրն է խախտում մեր իրավունքները, կարելի է Սահմանադրական դատարանում պաշտպանել օրենսդրից, եթե գործադիրն է խախտում՝ կարելի է պաշտպանել, բայց եթե դատական իշխանությունն է խախտում` չի կարելի պաշտպանել», - «Ազատությանը» տված հարցազրույցում պարզաբանեց Գոռ Հովհաննիսյանը, - «Այս տրամաբանական հակասությունը պետք է վերացնել, բայց չգիտես ինչու Սահմանադրության փոփոխությունների այս հայեցակարգում այդ մասին ոչինչ չի ասվում: Սա ամենալուրջ փոփոխությունը պետք է լիներ, որը իրոք անհրաժեշտ է՝ դատական իշխանությանը բերել սահմանադրական վերահսկողության տակ»:
Փոխարենը, ըստ Սահմանադրական իրավունքի մասնագետի, առաջարկվում են այնպիսի փոփոխություններ, որոնք հանդիսանում են ոչ թե Սահմանադրության թերության խնդիր, այլ Սահմանադրության ընկալման և մեկնաբանման ոլորտում առկա խնդիրներ:
Անցյալ տարվա հոկտեմբերին, երբ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը դեռ մի քանի փակ նիստ էր գումարել, Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը «Ազատությանը» տված հարցազրույցում հատուկ ընդգծել էր Սահմանադրական դատարան անհատական դիմումների հնարավորություններն ընդլայնելու անհրաժեշտությունը՝ վկայակոչելով Գերմանիայի փորձը: Գագիկ Հարությունյանը հիշեցրել էր, որ Չեխիայում և Սլովակիայում Գերմանիայի օրինակով գործում է սահմանադրական լիարժեք գանգատի իրավունքը, դրա հետևանքով Եվրոպական դատարան բողոքների հոսքը զգալիորեն կրճատվել է:
Մոտ երկու շաբաթ առաջ, ներկայացնելով Սահմանադրական բարեփոխումների նախագծի հայեցակարգը, Սահմանադրական դատարանի նախագահն ասել էր՝ պետք է անկաշկանդ քննարկումներ կազմակերպել և ընտրել ճիշտ տարբերակը:
Ակնկալվում է, որ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կանցկացվի մինչև հաջորդ խորհրդարանական և նախագահական ընտրությունները: