Մատչելիության հղումներ

ՕԵԿ-ի երիտասարդական միությունը պաշտպանել է կոալիցիային մաս չկազմելու որոշումը


Շաբաթ օրը տեղի է ունեցել «Օրինաց երկիր» կուսակցության Երիտասարդական միության վարչության նիստը, որին մասնակցել են վարչության 127 անդամներ:

«ՕԵԿ Երիտասարդական միության նախագահ Արմեն Գևորգյանը վարչության անդամներին ներկայացրել է կոալիցիային մաս չկազմելու ՕԵԿ քաղաքական խորհրդի որոշման հիմնավորումներն ու դրդապատճառները: Տեղի ունեցած քննարկումների արդյունքում ՕԵԿ Երիտասարդական միության վարչությունը որոշում է կայացրել միաձայն պաշտպանել կուսակցության քաղաքական խորհրդի որոշումը»,- ասված է կուսակցության հաղորդագրությունում:

Հիշեցնենք, ապրիլի 16-ին ՕԵԿ-ը հայտարարեց, որ «ոչ նպատակահարմար և խնդրահարույց է համարում իշխող Հանրապետականի հետ կոալիցիա կազմելը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG