Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Եվրամիություն-Հայաստան բարեկամության խմբի փոխնախագահ Ֆրանկ Էնգելին:
Նախագահի մամուլի գրասենյակի փոխանցմամբ՝ Սերժ Սարգսյանը ընդգծել է, որ Եվրոպական միությունը եղել և շարունակում է մնալ Հայաստանի Հանրապետության կարևոր գործընկերներից մեկը, և ԵՄ-ի հետ Հայաստանի համագործակցությունը հիմնվում է առաջին հերթին ընդհանուր արժեքային համակարգի վրա:
«Սերժ Սարգսյանը հավաստիացրել է, որ Հայաստանի եվրոպական օրակարգում փոփոխություն տեղի չի ունեցել, և մեր երկիրը վճռական է շարունակելու ԵՄ-ի հետ հարաբերությունների առանցքը կազմող լայնածավալ ինստիտուցիոնալ բարեփոխումները»,- ասված է պաշտոնական հաղորդագրությունում:
Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային խնդիրներին և մարտահրավերներին: Այդ համատեքստում նախագահ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Արևելյան գործընկերության տարածաշրջանում հակամարտությունների խաղաղ հանգուցալուծումն առաջնային կարևորություն ունի, և Հայաստանը շարունակելու է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: