Մատչելիության հղումներ

Մեդվեդևը շնորհավորել է Աբրահամյանին


Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդև
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդև
Ռուսաստանի կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձ է հղել Հովիկ Աբրահամյանին՝ Հայաստանի վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:

Հայաստանի կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ուղերձում, մասնավորապես, ասված է․ - «Ռուսաստանին և Հայաստանին կապում են դաշնակցային հարաբերությունները և ռազմավարական գործընկերությունը, որոնք հիմնված են մեր ժողովուրդների բարեկամական ավանդույթների վրա: Վստահ եմ, որ մեր երկկողմ համագործակցության հետագա զարգացումը առևտրատնտեսական, ներդրումային, գիտատեխնիկական և այլ ոլորտներում, նոր խոշոր համատեղ ծրագրերի իրականացումը, Եվրասիական ինտեգրացիոն գործընթացին հայ գործընկերների լիարժեք միացումն ամբողջովին համապատասխանում են մեր պետությունների շահերին: Պատրաստ եմ Ձեզ հետ կառուցողական աշխատանքի Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև փոխհամագործակցության բոլոր արդիական հարցերի շուրջ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG