«Մենք կողմնակից ենք Լեռնային Ղարաբաղին ամենաբարձր մակարդակի ինքնավարություն տրամադրելուն»,- այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը։
APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մամեդյարովը հայտարարել է. - «Աշխարհը աջակցում է պաշտոնական Բաքվի դիրքորոշմանը՝ ղարաբաղյան խնդիրը Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում լուծելու հարցում։ Մենք պետք է քաղաքական և դիվանագիտական նախաձեռնություն հանդես բերենք, որպեսզի հարցը փակուղուց դուրս գա։ Համոզված ենք, որ առաջակայում որոշակի առաջընթաց կգրանցվի»։