Մատչելիության հղումներ

Հովիկ Աբրահամյանն ընդունել է ՏՏ ոլորտի ներկայացուցիչներին


Հայաստանի նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության խորհրդի անդամներին, տեղեկացնում է Կառավարության մամուլի ծառայությունը:

Ողջունելով ՏՏ ոլորտի ընկերությունների ներկայացուցիչներին՝ կառավարության ղեկավարը հայտարարել է, թե մտադիր է ակտիվացնել հանդիպումները ոլորտի ներկայացուցիչների հետ:

ՏՏ ոլորտի ընկերությունների ներկայացուցիչները շնորհավորել են Հովիկ Աբրահամյանին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու առիթով և անդրադարձել ոլորտում առկա խնդիրներին ու զարգացման հեռանկարներին: Մասնավորապես, մի շարք այլ խնդիրների հետ մեկտեղ ՀՀ վարչապետը ներկաների հետ քննարկել է պարտադիր կենսաթոշակային կուտակային համակարգի ներդրման արդյունքում ստեղծված իրավիճակը և կարևորել երկխոսության ձևաչափի շրջանակում հարցերի շարունակական քննարկումը: Վարչապետը կարևորել է կադրերի պատրաստման խնդիրը՝ այն համարելով առանցքային ոլորտի հետագա զարգացման համար:

Անդրադարձ է արվել նաև մարզերում ՏՏ բնագավառի զարգացմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG