Իրավիճակը հայկական և ադրբեջանական զորքերի շփման գծում լարված է, դա են վկայում Հայաստանի և Ադրբեջանի ռազմական կառույցների և պաշտպանության նախարարությունների հաղորդումները: Այդ մասին «Թրենդ» լրատվական գործակալությանը ասել է ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը:
Նա նշել է, որ այդ հաղորդագրությունները տեղեկացնում են բազմաթիվ փոխհրաձգությունների, ավելի լուրջ խախտումների մասին, որոնք հանգեցնում են կորուստների, դրանցից յուրաքանչյուրը ողբերգություն է զոհվածների ընտանիքների համար:
Կասպշիկը հավաստիացրել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը այլ երկրներում, մասնավորապես՝ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին չի մղվում երկրորդ պլան:
«ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները հետևողականորեն ջանում են հակամարտության կողմերին ներկայացնել նոր գաղափարներ կարգավորման գործընթաթցի առաջխաղացման համար: Անցած ամիս միջնորդները երկու հանդիպում են անցկացրել Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարությունների ղեկավարների հետ, մեկ հանդիպում՝ նախագահների հետ՝ ԱԳՆ-ների ղեկավարների մասնակցությամբ», - ասել է ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչը՝ հավելելով, որ բոլոր ջանքերը ուղղված են հակամարտության կարգավորման առաջխաղացմանը և լարվածության նվազեցմանը: