Մատչելիության հղումներ

Հայաստանի դեսպանը հանդիպել է Լիբանանի նախագահի հետ


Լուսանկարը՝ Հայաստանի արտգործնախարարության
Լուսանկարը՝ Հայաստանի արտգործնախարարության
Լիբանանում Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանը երեկ հանդիպում է ունեցել այդ երկրի նախագահ Միշել Սլեյմանի հետ:

Բարձր գնահատելով երկու բարեկամ երկրների երկկողմ հարաբերությունների մակարդակը՝ կողմերը քննարկել են դրանց խորացման հնարավորությունները և ընդգծել միջազգային կազմակերպությունների շրջանակներում սերտ գործակցության կարևորությունը, փոխանցում է Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչությունը:

Քոչարյանը Սլեյմանին է փոխանցել Հայաստանի խորը մտահոգությունը Քեսաբի իրադարձությունների վերաբերյալ:

Անդրադարձ է եղել նաև Լիբանանի ներքաղաքական խնդիրներին, տարածաշրջանային հարցերին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG