Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ․ «Մոսկվան է ապակայունացնում Ուկրաինան»


Ուկրաինա - Ռուսամետ ցուցարարները Սլավյանսկի ոստիկանության շենքի մոտ՝ բարիկադների վրա, 15-ը ապրիլի, 2014թ․
Ուկրաինա - Ռուսամետ ցուցարարները Սլավյանսկի ոստիկանության շենքի մոտ՝ բարիկադների վրա, 15-ը ապրիլի, 2014թ․
Ռուսական իշխանությունների քայլերը Ուկրաինայում հակաօրինական են և ուղղված են իրավիճակի հետագա ապակայունացմանը, Կրեմլն ուզում է թուլացնել Ուկրաինան և Մոսկվայից կախվածության մեջ գցել այն, հայտարարել է ԵԱՀԿ-ում Միացյալ Նահանգների մշտական ներկայացուցիչ Դենիել Բերը՝ երեկ Վիեննայում ելույթ ունենալով ԵԱՀԿ-ի մշտական խորհրդի նիստում:

Ռուսաստանի ղեկավարները բազմիցս ընդգծել են իրենց մտահոգությունը Ուկրաինայի իրադարձությունների առնչությամբ, սակայն իրականում Ռուսաստանն ինքն է ստեղծում այդ իրավիճակը և փորձում է օգտագործել այն՝ Կիևի կառավարությանը ճնշելու նպատակով, նշել է ամերիկացի դիվանագետը: Նրա համոզմամբ՝ Ուկրաինայի արևելքում ոչինչ տեղի չէր ունենա, եթե Ռուսաստանը ակտիվ աջակցություն չցուցաբերեր: «Դրանք ոչ թե ժողովրդական ակտիվիստների զանգվածային հանրահավաքներ են, այլ Կրեմլի հեղինակած հանցավոր գործողությունները», - շեշտել է Բերը՝ ԵԱՀԿ-ի անդամ երկրներին կոչ անելով պատրանքների զոհ չգնալ և մոլորության մեջ չհայտնվել:

Ռուսաստանը պետք է քայլեր ձեռնարկի Ուկրաինայում իրավիճակը կայունացնելու համար՝ չեղյալ համարի Ղրիմի անօրինական բռնակցումը և ԵԱՀԿ-ի առաքելությանը թերակղզի մուտք գործելու հնարավորություն տա, նվազեցնի Ուկրաինայի հետ սահմանին տեղակայված զինված ուժերի թվաքանակը և դադարեցնի Ուկրաինան ապակայունացնելու բոլոր փորձերը՝ պաշտոնապես հայտարարելով, որ որևէ կապ չունի անջատողականների, դիվերսանտների և սադրիչ գործողությունների հետ, ասել է ԵԱՀԿ-ում Միացյալ Նահանգների ներկայացուցիչը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG