Մատչելիության հղումներ

Օհանյանը կշարունակի ղեկավարել ՊՆ-ն, Նալբանդյանը՝ ԱԳՆ-ն


Սեյրան Օհանյան և Էդվարդ Նալբանդյան, արխիվ
Սեյրան Օհանյան և Էդվարդ Նալբանդյան, արխիվ
Նախագահ Սերժ Սարգսյանը այսօր առաջին նշանակումները կատարեց նոր կառավարությունում:

Նախագահի հրամանագրերով Սեյրան Օհանյանը նշանակվել է պաշտպանության նախարար, Էդվարդ Նալբանդյանը՝ արտաքին գործերի նախարար:

Հրամանագրերը հրապարակված են Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջում:

Օհանյանը և Նալբանդյանը պաշտպանության և արտաքին գործերի նախարարների պաշտոնները զբաղեցնում են 2008 թվականից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG