Մատչելիության հղումներ

Տուրչինովն ասել է՝ դեմ չէ Ուկրաինայում հանրաքվեի անցկացմանը


Ուկրաինայի գործող նախագահ Օլեքսանդր Տուրչինովը
Ուկրաինայի գործող նախագահ Օլեքսանդր Տուրչինովը
Ուկրաինայի գործող նախագահ Օլեքսանդր Տուրչինովը այսօր հայտարարել է, որ կառավարությունը դեմ չէ պետական կառավարման ձևի հարցով համազգային հանրաքվեի անցկացմանը:

Տուրչինովը ասել է, որ այդ հանրաքվեն կարող է անցկացվել մայիսի 25-ին նշանակված նախագահական ընտրությունների հետ միասին: Նա վստահություն է հայտնել, որ ուկրաինացիների մեծամասնությունը կքվեարկի միասնական, անկախ Ուկրաինայի օգտին:

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ի պատասխան ասել է, որ Կիևի ծրագրած հանրաքվեի վերաբերյալ հավելյալ տեղեկատվության կարիք ունեն: Հանրաքվեի անցկացումը արևելյան Ուկրաինայում կառավարական շենքեր գրաված ռուսամետների հիմնական պահանջն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG