Մատչելիության հղումներ

ՌԴ արտգործնախարարությունը տեղին չի համարում Ղրիմի և Ղարաբաղի միջև զուգահեռները


«Մի կողմից Ղրիմի, մյուս կողմից Լեռնային Ղարաբաղի և Մերձդնեստրի միջև զուգահեռներ անցկացնել ես չէի ցանկանա»,- «Ինտերֆաքս» գործակալությանը տված հարցազրույցում կիրակի օրը նշել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Վասիլի Նեբենզյան:

«Ղարաբաղյան հարցով զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը, որի համանախագահներն են Ռուսաստանի Դաշնությունը, Ֆրանսիան և ԱՄՆ-ը: Այս կառույցը ցանկանում է նպաստել հայերի և ադրբեջանցիների ուղղակի երկխոսությանը: Վերջերս ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի հավաքի շրջանակներում հանդիպեցին երկու երկրների դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարները, իսկ ավելի վաղ կայացել էր նաև Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը»,- նշել է ռուսաստանցի դիվանագետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG