Մատչելիության հղումներ

ԼՂ վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հովիկ Աբրահամյանին


Լեռնային Ղարաբաղի վարչապետ Արա Հարությունյան
Լեռնային Ղարաբաղի վարչապետ Արա Հարությունյան
Լեռնային Ղարաբաղի վարչապետ Արա Հարությունյանը այսօր շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանին:

«Հարգարժան պարոն Աբրահամյան, ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Վստահ եմ, որ Ձեր վարչապետական գործունեությունը լինելու է արդյունավետ ու արգասավոր և այն իր կարևոր սլաքներից մեկով ուղղված կմնա ի բարօրություն Արցախի: Մեր անկախության սկզբից ի վեր ՀՀ իշխանությունները սերտ գործնական ու ընկերական հարաբերություններ են պահպանում հայկական երկրորդ հանրապետության հետ և հնարավորինս աջակցում նրա զարգացմանն ու ամրապնդմանը: Լիահույս եմ, որ Դուք խորացնելու եք այդ ավանդույթը և այսուհետ Ձեր առնչություններն ու համագործակցությունը Արցախի կառավարության, իշխանության մյուս թևերի և հասարակության հետ լինելու է առավել ծավալուն ու բազմակողմանի»,- ասված է Արա Հարությունյանի ուղերձում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG