Մատչելիության հղումներ

Թուրքիայի վարչապետը Թվիթեր սոցցանցին մեղադրում է հարկերից խուսափելու մեջ


Թուրքիայի վարչապետ Ռեջեպ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թվիթեր միկրոբլոգային հարթակը խուսափում է հարկեր վճարելուց:

Էրդողանի այս հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ Թուրքիայի Սահմանադրական դատարանը չեղյալ է հայտարարել Թվիթերի արգելափակման մասին կառավարության` մարտի 21-ին կայացրած որոշումը:

«Յություբը, Ֆեյսբուքը, Թվիթերը շահույթ հետապնդող միջազգային կազմակերպություններ են: Դրան էլ գումարած՝ Թվիթերը զբաղված է հարկեր թաքցնելով, և մենք պատրատսվում ենք զբաղվել այդ խնդրով», - նշել է թուրքական կառավարության ղեկավարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG