Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ում Իրանի նորանշանակ դեսպանին արգելել են ժամանել Նյու Յորք


ՄԱԿ-ում Իրանի նոր դեսպան Համիդ Աբութալեբի, արխիվ
ՄԱԿ-ում Իրանի նոր դեսպան Համիդ Աբութալեբի, արխիվ
Միացյալ Նահանգները հրաժարվել է մուտքի վիզա տրամադրել ՄԱԿ-ում Իրանի նորանշանակ մշտական ներկայացուցիչ Համիդ Աբութալեբիին:

Ամերիկյան իշխանությունների պնդմամբ, Աբութալեբին ուսանողական տարիներին մասնակցել է Թեհրանում Միացյալ Նահանգների դեսպանատան գրավման և ամերիկացի դիվանագետների պատանդառության` 1979 թվականին տեղի ունեցած գործողությանը:

«Մենք չենք պատրաստվում ՄԱԿ-ում նոր ներկայացուցիչ նշանակել», - իրանական «Մեհր» գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է իսլամական հանրապետության փոխարտգործնախարար Աբբաս Արաղչին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG