Մատչելիության հղումներ

​ԵՄ-ն Ռուսաստանի նկատմամբ կընդունի նոր պատժամիջոցներ


Ռուսամետ ցուցարարը Կալաշնիկովի ինքնաձիգը ձեռքում ելույթ է ունենում Լուգանսկի անվտանգության ծառայության վարչության մուտքի մոտ: 11֊ը ապրիի, 2014թ.
Ռուսամետ ցուցարարը Կալաշնիկովի ինքնաձիգը ձեռքում ելույթ է ունենում Լուգանսկի անվտանգության ծառայության վարչության մուտքի մոտ: 11֊ը ապրիի, 2014թ.

Իսկ Միլոշ Զեմանը նորից խոսել է ՆԱՏՕ-ի դերի մասին:

«Մենք չենք կարող ձեռքներս ծալած նստել»

Ապրիլի 14-ին Եվրամիության արտաքին գործոց նախարարները Լյուքսեմբուրգում քննարկելու են ի պատասխան Ղրիմի բռնակցման Ռուսաստանի նկատմամբ լրացուցիչ պատժամիջոցներ սահմանելու հարցը։

Մի եվրոպացի դիվանագետ, ով չի ցանկացել հրապարակել իր անունը, «Ասոշիեյթեդ Փրես» լրատվական գործակալությանը հայտնել է, որ ԵՄ-ն ուշադրությամբ հետևում է Ուկրաինայի հարավ-արևելյան շրջանների զարգացումներում ռուսների միջամտությանը։

«Մենք չենք կարող ձեռքներս ծալած նստել: Եվրամիությունը պարտավոր է արձագանքել այդ անկարգություններին»,- ասել է դիվանագետը։

Արտգործնախարարները չեն ենթադրում հենց երկուշաբթի օրը հաստատել պատժամիջոցները, սակայն մտադիր են կազմել նոր` արդեն անհատական պատժամիջոցների ենթակա ռուս պաշտոնյաների նախնական ցանկը։

Բացի այդ, նախարարները Լյուքսեմբուրգում կքննարկեն Ղրիմի հետ քաղաքական և տնտեսական հարաբերությունների հարցը․ Եվրամիությունը չի ճանաչում Ղրիմը որպես Ռուսաստանի Դաշնության մաս։

Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն ասել է, որ եթե Մոսկվայի գործողությունների արդյունքում Ուկրաինայից անջատվեն նոր շրջաններ, ապա Բեռլինը հավանություն կտա պատժամիջոցների երրորդ փաթեթին՝ նույնիսկ եթե այն բացասական հետևանքներ կունենա Գերմանիայի տնտեսության համար։


«Պրոֆիլակտիկան ավելի էժան է, քան հրդեհ մարելը»

Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը Պրահայում հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ։ Զեմանն ասել է, թե նպատակահարմար կլինի, որ ՆԱՏՕ-ն Մոսկվային զսպելու համար իրականացնի կանխարգելիչ գործողություն, որով ռուսներին կստիպի դադարեցնել միջամտությունն Ուկրաինայի գործերին։

«Պրահայի ռադիոկայանի» փոխանցմամբ՝ Զեմանն ասել է, թե «պրոֆիլակտիկան ավելի էժան է, քան բռնկված հրդեհը մարելը»։ Միաժամանակ Չեխիայի նախագահը կրկնել է, որ դեմ է Ռուսաստանի հանդեպ տնտեսական պատժամիջոցներին։

Զեմանի համոզմամբ՝ «Ղրիմի և Ուկրաինայի մնացյալ հատվածի միջև կա տարբերություն, քանի որ Ղրիմը նախկինում երբեք չի եղել Ուկրաինայի կազմում»․ - «Բայց եթե Ռուսաստանին հիմա չկանգնեցնել, ապա ճգնաժամը կսրվի և կհասնի Ուկրաինայի հարավ, ինչպես նաև Մերձդնեստր»։

Չեխիան, հիշեցնենք, խորհրդարանական հանրապետություն է, նախագահը չունի հզոր լծակներ արտաքին կամ ներքին քաղաքականության հարցերում։ Վարչապետ Բոհուսլավ Սոբոտկան դատապարտել է Ռուսաստանի գործողությունները, սակայն չափազանց խիստ հայտարարություններ դեռ չի արել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG