Մատչելիության հղումներ

«Դեմ եմ»-ը հակադարձում է դատախազությանը


«Դեմ եմ»-ի ակցիան պարտադիր կուտակայինի դեմ, Երևան, 7-ը մարտի, 2014թ․
«Դեմ եմ»-ի ակցիան պարտադիր կուտակայինի դեմ, Երևան, 7-ը մարտի, 2014թ․
«Դեմ եմ» շարժումը արձագանքել է Հայաստանի դատախազության այսօր հրապարակած հայտարարությանը՝ կոչ անելով սպառնալիքներով և բռնի ուժով չփորձել սահմանափակել ազատ արտահայտման, ինչպես նաև խաղաղ հավաք անցկացնելու իրավունքները, որոնք երաշխավորված են ոչ միայն Սահմանադրությամբ, այլև Հայաստանի վավերացրած միջազգային հանրաճանաչ փաստաթղթերով:

«Բացի այդ հիշեցնում ենք, որ օրինական հավաքների անցկացնելուն խոչընդոտելը քրեորեն պատժելի արարք է համարվում», - հայտարարում է «Դեմ եմ»-ը:

«Վստահ ենք, որ ակնառու գործերի պակաս չկա հանրապետությունում, որոնցով ՀՀ գլխավոր դատախազությունն իսկապես պիտի զբաղվի՝ չինովնիկների գույքի հայտարարագրերի բովանդակությունները, նախարարների կանանց միլիոնատեր լինելու հանգամանքները, ՀՀ-ի կուտակած 300 միլիոն դոլար արժողությամբ գազի պարտքը, Որոտանի, Նաիրիտի թալանը և այլն (ցանկը կարելի է անվերջ թվարկել)», - ասված է «Դեմ եմ»-ի կայքէջում տեղադրված հայտարարության հետգրությունում:

Շարժումը դատախազությանը կոչ է անում ուսումնասիրել, մասնավորապես, «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի հակասահմանադրական հոդվածների ուժով «ապօրինի դրամահավաքի բուն նպատակները, փողերի շարժը ու բացահայտել իրական «շահառուներին», ինչպես նաև 10 տարվա ընթացքում մատնանշված օրենքի վրա պետական միջոցների անհարկի ու անարդյունավետ վատնման վտանգի հարցը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG