Մատչելիության հղումներ

ՀԱԿ-ը իմաստ չի տեսնում նախագահի հետ հանդիպման մեջ


Հայ ազգային կոնգրես խմբակցությունը Ազգային ժողովի նիստի ժամանակ, արխիվ
Հայ ազգային կոնգրես խմբակցությունը Ազգային ժողովի նիստի ժամանակ, արխիվ
Ազգային ժողովի Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) խմբակցությունը այսօր իր հերթական նիստում քննարկել է «գործող նախագահ Սերժ Սարգսյանի դիմումը Սահմանադրության 55 հոդվածի 4/ կետի հիման վրա վարչապետի թեկնածության շուրջ խորհրդակցություն անցկացնելու կապակցությամբ»:

Ինչպես ասված է ՀԱԿ-ի հայտարարությունում, «Հայ ազգային կոնգրեսը արդեն մերժել էր Սերժ Սարգսյանի նմանատիպ դիմումները 2012 թվականի խորհրդարանական և 2013 թվականի նախագահական ընտրություններից հետո, քանի որ չի ճանաչում Սերժ Սարգսյանին լեգիտիմորեն ընտրված նախագահ», և «այս անգամ նույնպես խմբակցությունը որևէ իմաստ չի տեսնում նման հանդիպման մեջ»:

«Հայաստանում նախևառաջ պետք է անցկացվեն ազատ և արդար նախագահական և խորհրդարանական ընտրություններ, ինչը թույլ կտա Սահմանադրությամբ նախատեսված ընթացակարգերով ձևավորել ժողովրդի կողմից ընտրված և նրան հաշվետու իշխանություն», - հայտարարում է Հայ ազգային կոնգրեսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG