Մատչելիության հղումներ

Վրաստանի ՆԳՆ. Ընդդիմությունը պատրաստվում է ապակայունացնել իրավիճակը երկրում


Վրաստանի ներքին գործերի նախարար Ալեքսանդր Չիքաիձեն այսօր Թբիլիսիում հայտարարել է, որ Միխեիլ Սաակաշվիլիի կողմնակիցները պատրաստվում են ապակայունացնել իրավիճակը երկրում:

«Ազգային միացյալ շարժում» կուսակցության անդամները սկսել են ակտիվորեն անվադողեր գնել` ըստ ամենայնի դրանք բողոքի ակցիաների ընթացքում այրելու նպատակով, - «Փրայմ-Թայմ» թերթին տված հարցազույցում նշել է նախարարը:

Ազգային միացյալ շարժման ներկայացուցիչները մեղադրանքը կտրականապես հերքում են: Ընդդիմադիր պատգամավոր Գեորգի Բարամիձեն նշել է. - «Նախարարը հանդես է գալիս անլուրջ հայտարարություններով»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG