Մատչելիության հղումներ

Բան Կի-մունը շնորհավորել է Աֆղանստանի ընտրողներին


Ընտրությունները Աֆղանստանում, 5-ը ապրիլի, 2014թ․
Ընտրությունները Աֆղանստանում, 5-ը ապրիլի, 2014թ․
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը շնորհավորել է Աֆղանստանի ընտրողներին ապրիլի 5-ին երկրում անցկացված նախագահական ընտրությունների կապակցությամբ:

Աֆղանստանի ընտրությունները Բան Կի-մունը կարևոր պատմական քայլ է որակել:

12 միլիոն ընտրողներից մոտ 7 միլիոնը, անտեսելով թալիբների սպառնալիքները, մասնակցել են քվեարկությանը:

Ընտրությունների նախնական արդյունքները հայտնի կդառնան ապրիլի 24-ին, իսկ վերջնականը՝ մայիսի 14-ին: Եթե թեկնածուներից ոչ մեկը չստանա ավելի քան 50 տոկոս քվե, ապա առավել թվով քվեներ ստացած երկու թեկնածուները կպայքարեն մայիսի 28-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG