Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Օլեկսանդր Տուրչինովը չեղյալ է հայտարարել Լիտվա կատարելիք այցը, այն բանից հետո, երբ երկրի երկու խոշոր արևելյան քաղաքներում՝ Դոնեցկում և Լուգանսկում, կիրակի օրը ցուցարարները կառավարական շենքեր են գրավել:
Դոնեցկում մի խումբ ցուցարարներ բարիկադավորվել են մարզային ադմինիստրացիայի շենքում և պահանջել են Ռուսաստանին միանալու հարցով հանրաքվե անցկացնել այնպես, ինչպես Ղրիմում:
Իսկ Լուգանսկում ցուցարարները գրավել են Ուկրաինայի անվտանգության ծառայության շենքը և հարկադրել են բաց թողնել 6 պրո-ռուսական ակտիվիստների:
Ռուսաստանին միանալու կոչեր են հնչել նաև Խարկովում կայացած բողոքի ակցիաներում: