Մատչելիության հղումներ

Ուկրաինայում ՀՀ դեսպանը ՄԱԿ-ում քվեարկությունը բացատրել է ազգային շահերով


Ուկրաինայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյան
Ուկրաինայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյան
Ուկրաինայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանը «Սեգոդնյա» թերթին տված հարցազրույցում Հայաստանի քվեարկությունը Ղրիմի հանրաքվեն անօրինական ճանաչող ՄԱԿ-ի բանաձևի դեմ բացատրել է Հայաստանի ազգային շահերով և արտաքին քաղաքական համապատասխան դիրքորոշմամբ:

«Հայասատնը մշտապես քվեարկել է ազգերի ինքնորոշման իրավունքի օգտին, ուկրաինական բանաձևի դեպքում Հայաստանը դեմ է քվեարկել ոչ այն պատճառով, որ մենք դեմ ենք Ուկրաինային, մեր երկիրը չի դավաճանել Ուկրաինային»,- հայտարարել է Ուկրաինայում Հայաստանի դեսպանը՝ իր հարցազրույցի ընթացքում հիշեցնելով, որ Ուկրաինան էլ իր հերթին Ղարաբաղի հարցով քվեարկությունների ընթացքում բազմիցս ադրբեջանական տեսակետն է պաշտպանել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG