Մատչելիության հղումներ

ՀԱՊԿ-ը հայտարարություն կընդունի Քեսաբի վերաբերյալ


ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժա
ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժա
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների արտաքին գործերի նախարարները համատեղ հայտարարություն են ընդունելու Քեսաբի դեպքերի վերաբերյալ:

Այս մասին ապրիլի 3-ին հայտնել է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: Նա ասել է, որ Մոսկվայում Ռուսաստանի նախագահությամբ անցկացվող ՀԱՊԿ-ի հանդիպմանը, Հայաստանի առաջարկով քննարկվել է հայտարարության նախագիծ՝ Սիրիայում Քեսաբի իրադարձությունների շուրջ:

«Բոլոր արտգործնախարարները հաստատել են, որ պատրաստ են ստորագրել այդ հայտարարությունը»,- «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ հավաստիացրել է Բորդյուժան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG