Մատչելիության հղումներ

Վարչապետ. Ղարաբաղում գրանցվել է զգալի ժողովրդագրական աճ


Լեռնային Ղարաբաղի վարչապետ Արա Հարությունյան
Լեռնային Ղարաբաղի վարչապետ Արա Հարությունյան
Վերջին տարիներին Լեռնային Ղարաբաղում գրանցվել է զգալի ժողովրդագրական աճ՝ թե՛ մեխանիկական, թե՛ բնական աճի տեսքով: Այս մասին ապրիլի 2-ին հայտարարել է Լեռնային Ղարաբաղի վարչապետ Արա Հարությունյանը Արցախի պետական համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը` պատասխանելով արտագաղթի վերաբերյալ հարցին:

«Արցախում, ինչպես բոլոր երկրներում, կա բնակչության փոքր ծավալի արտահոսք, որն ավելի շատ արտահայտվում է ժամանակավոր աշխատանքային արտագաղթի տեսքով: Եթե 2002-2007 թթ. Արցախում տարեկան ծնվում էր շուրջ 2100 երեխա, ապա 2008-2013 թթ. այդ թիվը տատանվում էր 2500-2600-ի սահմաններում՝ ապահովելով շուրջ 20 տոկոս ծնելիության աճ»,- ԼՂ կառավարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ հայտարարել է վարչապետը` կարևորելով տնտեսական զարգացումը և արտագաղթի կանխման, և ժողովրդագրական բնական աճ ապահովելու ուղղությամբ:

Անդրադառնալով Ղարաբաղի արևելյան և հարավային շրջանների սահմանամերձ տարածքները զարգացնելու նախագծերին՝ ԼՂ կառավարության ղեկավարը մատնանշել է Արաքսի հովտում մեկնարկած մի շարք խոշոր նախագծեր, որոնք, ըստ նրա, ցրում են այդ տարածքների քաղաքական ապագայի վերաբերյալ կասկածները: Արա Հարությունյանի խոսքով՝ խնդիրը միայն ռեսուրսների սղության մեջ է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG