Մատչելիության հղումներ

Երևանը ՆԱՏՕ-ի հետ գործակցությունը կշարունակի «գործող ձևաչափերում»


Հայաստանի ԱԳՆ-ի խոսնակ Տիգրան Բալայան
Հայաստանի ԱԳՆ-ի խոսնակ Տիգրան Բալայան
Հայաստանը մտադիր է ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը շարունակել գործող ձևաչափերում: Այդ մասին ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությանը ասել է Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը՝ մեկնաբանելով Հյուսիսատլանտյան դաշինքի և Հայաստանի միջև փոխգործողության զարգացման գոյություն ունեցող ծրագրերի վերաբերյալ արտասահմանյան լրատվամիջոցների հրապարակումները:

«Մենք ունենք ՆԱՏՕ-ի հետ աշխատանքի գործող ձևաչափեր: Մենք մտադիր ենք շարունակել համագործակցությունը այդ ձևաչափերում», - ռուսաստանյան լրատվական գործակալությանը ասել է Բալայանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG