Մատչելիության հղումներ

Պարտադիր կուտակայինի մի շարք դրույթներ հակասահմանադրական ճանաչվեցին


Սահմանադրական դատարանը հրապարակում է պարտադիր կուտակայինի հարցով իր որոշումը, Երևան, 2-ը ապրիլի, 2014թ․
Սահմանադրական դատարանը հրապարակում է պարտադիր կուտակայինի հարցով իր որոշումը, Երևան, 2-ը ապրիլի, 2014թ․
Հայաստանի Սահմանադրական դատարանը այսօր հրապարակած որոշմամբ Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչեց կենսաթոշակների պարտադիր կուտակային համակարգի մասին օրենքի մի շարք, մասնավորապես՝ պարտադիր բաղադրիչին վերաբերող դրույթները:

Սահմանադրական դատարանը Սահմանադրությանը հակասող ճանաչված իրավանորմերի ուժը կորցնելու վերջնաժամկետ սահմանեց այս տարվա սեպտեմբերի 30-ը՝ Ազգային ժողովին ու կառավարությանը հնարավորություն տալով տվյալ և փոխկապակցված այլ օրենքների ու նորմատիվ ակտերի իրավակարգավորումները համապատասխանեցնել իր որոշմանը:

Դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը որոշման հրապարակումը ավարտեց վայրկյաններ առաջ:

Վիճահարույց օրենքի հարցով անցած տարեվերջին Սահմանադրական դատարան էին դիմել Ազգային ժողովի չորս ոչ իշխանական խմբակցությունների՝ «Բարգավաճ Հայաստան»-ի, Հայ ազգային կոնգրեսի, ՀՅ Դաշնակցության և «Ժառանգության» պատգամավորները:

Հայցվոր կողմի ներկայացուցիչները լրագրողների հետ զրույցում հայտարարեցին, որ իրենց դիմումը ամբողջությամբ բավարարված է:


Աստղիկ Բեդևյան

Մանրամասները տե՛ս այստեղ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG