Սահմանադրական դատարանի որոշումը բացառապես կախված է Սերժ Սարգսյանի հրամանից, «Ազատության» հետ զրույցում այսօր համոզմունք հայտնեց ընդդիմադիր Հայ ազգայն կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, պատասխանելով մեր այն հարցին, թե արդյոք խորհրդակցական սենյակ հեռացած Սահմանադրական դատարանը հակասահմանադրական կճանաչի՞ օրենքի պարտադիր բաղադրիչը:
«Ես, ճիշտն ասած, զարմանում եմ, որ Հայաստանում դեռ գտնվում են մարդիկ, ովքեր համարում են, որ գործ ունեն զուտ իրավաբանական մի գործընթացի հետ: Իրականում Սահմանադրական դատարանի որոշումը բացառապես կախված է, թե ինչ հրաման է ստանալու Սերժ Սարգսյանից այդ կապակցությամբ», - մեզ հետ զրույցում ասաց նա:
Լևոն Զուրաբյանը, ով Սահմանադրական դատարան դիմած պատգամավորներից է, տեղի ունեցած դատաքննությունն անվանում է պրոպագանդիստական շոու: Նրա համոզմամբ, դատարանը վաղուց դարձել է իշխանությունների կցորդը, այնպես որ, դատարանը անելու է այն, ինչ կորոշի ռեժիմը: Անդրադառնալով Սահմանադրական դատարանի հռետորաբանությանը և իշխանությունների՝ զիջումների գնալու հակվածությանը՝ ՀԱԿ խմբակցության ղեկավարն ասաց, թե դա ցույց է տալիս, որ ռեժիմը փնտրում է ճանապարհներ հասարակական ընդվզումը մեղմելու համար:
«Իսկ Սերժ Սարգսյանի հրամանը կախված է բացառապես նրանից, թե իրենք այս ժողովրդական ընդվզման դեմ պայքարելու իրենց ռեսուրսները հաշվարկելուց հետո ինչ եզրակացության են հանգել, արդյոք կարո՞ղ են մարսել դա, թե՞ չեն կարող մարսել: Շատ չի մնացել՝ պարզ կլինի, թե իշխանությունները ինչքանով են վախենում ժողովրդից և այն քաղաքական մթնոլորտից, որ վերջերս ստեղծվել է», - ասաց նա:
«Ազատության» հարցին՝ «արդյոք կարո՞ղ այդ հարյուր հազարներին Սահմանադրական դատարանի որոշումը դուրս բերել փողոց, կարո՞ղ է պատճառ դառնալ, որ ավելի շուտ գործընթացները գնան ապրիլի 28-ին՝ նախանշված», Զուրաբյանն ասաց․ - «Հարյուր հազարները դուրս կգան փողոց՝ անկախ Սահմանադրական դատարանի որոշումից»:
Գագիկ Ծառուկյանի ղեկավարած «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը մինչդեռ վստահ է՝ Սահմանադրական դատարանը իշխանությանը չի զրկի կանխիկ փողից, իսկ այն, որ այսօրվա իշխանությանը կանխիկ փող է պետք՝ Հանրապետականն ինքն է բացեիբաց հայտարարում: Այնպես որ, Նաիրա Զոհրաբյանի համոզմամբ, օրենքը որոշակի փոփոխությունների կենթարկվի: Դա հասկանալի է իշխանությունների երկխոսելու պատրաստակամությունից և տարբեր մեսիջներից, սակայն իրենց համար կարևորը օրենքից պարտադիր դրույթը հանելն է, ինչին Սահմանադրական դատարանը չի գնա:
«Միգուցե ինչ-որ լղոզված ձևակերպումներով փորձեն այդ դրույթին այլ ձևակերպում տան՝ փորձելով բերել սահմանադրականության դաշտ, որովհետև պարտադիր դրույթը լրջագույն աղերսներ ունի Հայաստանի Հանրապետության սահմանդրության հետ, բայց ես չեմ կարծում, որ Սահմանադրական դատարանը կգնա այն քայլի, որ այս իշխանությանը կզրկի cash` կանխիկ փողի այն մեծ պահանջից, որը այսօր ունի այս իշխանությունը», - մեկնաբանեց նա:
Նկատենք, որ Սահմանադրական դատարանի անդամները քննության ընթացքում բավական սուր հարցադրումներ էին անում պատասխանող կողմին: Օրինակ՝ դատարանի անդամ Ֆելիքս Թոխյանը ուշագրավ հայտարարություն էր արել, ասելով, թե այն երկրները, որտեղ կիրառվում է պարտադիր բաղադրիչը, որևէ նմանություն չունեն Հայաստանի հետ, այդ թվում՝ իշխանությունների հանդեպ ունեցած վստահության առումով: Ֆելիքս Թոխյանը նաև սոցիալական հարց էր բարձրացրել, ասելով, որ պարտադիր պահվող այդ 5 տոկոսը մարդկանց հացի փողն է: ՍԴ անդամին զարմացրել էր նաև այն, որ պարտադիր պահումներ են արվում անգամ նվազագույն աշխատավարձից՝ 45 հազար դրամից:
«Հինգ տոկոսը կարող է ինչ-որ մեկի համար մի բան չի՝ մի ծխախոտ է, բայց այսօրվա մեր երկրի համար, մեր բնակչության մեծ մասի համար այդ մի քանի հազար դրամը դա հացի փող է: Այսօր ես առաջին անգամ երևի համոթ ինձ իմացա, որ այդ նվազագույնից էլ է հանվում», - ասել էր նա:
Անդրադառնալով Սահմանադրական դատարանի անդամների այս սուր դիտարկումներին՝ Նաիրա Զոհրաբյանը ընդգծեց, թե այն ինչ հնչեցնում են բարձրագույն մարմնի անդամները, հաճախ որևէ կապ չի ունենում վերջնական որոշման հետ: Այնպես որ, դատելով այս հարցադրումներից բնավ չի կարելի եզրակացնել, որ դատարանը հակասահմանադրական կճանաչի օրենքը:
«Տառապանքը փորձ ունի: Մենք նախադեպեր ունենք, թե ինչպես տարբեր շատ լրջագույն հարցերի քննարկման ժամանակ Սահմանադրական դատարանի տարբեր անդամները շատ սուր, շատ օբյեկտիվ, շատ անաչառ հարցադրումներ են հնչեցրել, որոնք այնուհետ որևէ կապ չեն ունեցել իրենց հրապարակած վերջնական որոշման հետ», - մեկնաբանեց նա:
Հավելենք, որ իշխող Հանրապետականի անդամ, խորհրդարանի Պետաիրավական հանձնաժողովի ղեկավար Դավիթ Հարությունյանը հրաժարվեց կանխատեսել, թե ինչպիսի որոշում կկայացնի Սահմանադրական դատարանը, ասելով, թե որպես պրոֆեսիոնալ իրավաբան ինքը մեկ պատասխան ունի․ - «Սպասենք տեսնենք, թե ինչ եզրակացության կհանգի Սահմանադրական դատարանը, որից հետո ես կկարողանամ արտահայտել իմ դիրքորոշումը: Թեև կարող եմ ի սկզբանե ասել՝ եթե հակասահմանադրական ճանաչի Սահմանադրական դատարանը, բնականաբար օրենքում փոփոխություններ պետք է կատարվեն»: