Մատչելիության հղումներ

Շանթ Հարությունյանին առաջադրված մեղադրանքը փոխվել է


Ոստիկանները բերման են ենթարկում Շանթ Հարությունյանին
Ոստիկանները բերման են ենթարկում Շանթ Հարությունյանին
Նոյեմբերի 5-ին Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով կալանավորված Շանթ Հարությունյանի մեղադրանքը փոխվել է:

Ինչպես «Ազատությանը» փոխանցեց Հարությունյանի փաստաբան Ինեսա Պետրոսյանը, իր պաշտպանյալին այժմ մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով՝ զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանություն, որը պատժվում է 4-7 տարի ազատազրկմամբ:

Շանթ Հարությունյանը նախկինում մեղադրվում էր իշխանության ներկայացուցչի նկատմամբ վտանգավոր բռնություն գործադրելու մեջ, ինչի համար նախատեսված է 5-10 տարի ազատազրկում:

Իրինա Հովհաննիսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG