Մատչելիության հղումներ

Քաղաքապետարանը հավաստիացնում է, որ տեղումներին արձագանքել են «օպերատիվ»


Մինչդեռ երևանցիների համար ձյունն անակնկալ չէր․ հիդրոմետ ծառայությունը դեռ օրեր առաջ էր նախազգուշացրել սպասվող տեղումների մասին:

Չնայած հիդրոմետ ծառայության կանխատեսումներին՝ կիրակի օրը մայրաքաղաքում տեղացած առատ ձյունը կարծես թե կրկին անակնկալի բերեց քաղաքապետարանին՝ դատելով թե՛ կենտրոնական, թե՛ ծայրամասային փողոցներում կուտակված ձյունից և ձյունածածկ բակային տարածքներից:

Երկուշաբթի առավոտյան փողոցներում մեքենաները դժվարությամբ էին շարժվում գիշերվանից առաջացած մերկասառույցի վրա: Շատերն ընդհանրապես հրաժարվում էին երթևեկելուց, նշելով, որ այս պայմաններում վթարները խիստ հավանական են:

Քաղաքապետարանը, մինչդեռ, հավաստիացնում է, որ արձագանքել են օպերատիվ, մաքրման աշխատանքները շարունակվել են ողջ գիշեր, աշխատել է շուրջ 120 միավոր հատուկ մեքենա:

«Այդ աշխատանքները վստահաբար ընթանում են և մինչև օրվա վերջ, կարծում եմ, որ զգալի աշխատանք կարվի», - «Ազատության» հետ զրույցում նաև ասաց քաղաքապետարանի հասարակայնության և լրատվության վարչության պետի տեղակալ Արթուր Սարուխանյանը:

Արտակարգ իրավիճակների նախարարությունից փոխանցում են, որ անցած երկու օրերի ընթացքում տեղացել է մեկ ամսվա նորմային հավասար ձյուն և անձրև:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG