Մարտի 30-ի առավոտյան մայրաքաղաքում տեղացած աննախադեպ առատ ձյան հետևանքները վերացնելու նպատակով Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչությունը և հատուկ օպերատիվ շտաբը, վարչական շրջանների կոմունալ ծառայությունների հետ համատեղ, վաղ առավոտից աշխատանքներ են իրականացնում գլխավոր և երկրորդական փողոցների երթևեկելի հատվածները ձյունից մաքրելու ուղղությամբ:
Ձնամաքրման աշխատանքներում այս պահին ներգրավված է շուրջ 90 միավոր մասնագիտացված տեխնիկա, փողոցների երթևեկելի հատվածները մշակվում են նաև աղի և ավազի խառնուրդով, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: