Մատչելիության հղումներ

Քերին և Լավրովը քննարկելու են ուկրաինական ճգնաժամը

Նիդերլանդներ – Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը (ձախից) և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հանդիպում են Հաագայում միջուկային անվտանգության հարցերով միջազգային համաժողովի ընթացքում, 24-ը մարտի, 2014թ․

ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր Փարիզում բանակցություններ են վարելու Ուկրաինայի ճգնաժամի վերաբերյալ:

Արտգործնախարարների հանդիպմանը նախորդել է ուրբաթ օրը նախագահներ Բարաք Օբամայի և Վլադիմիր Պուտինի միջև կայացած հեռախոսազրույցը, որի ընթացքում Օբաման կոչ է արել Ռուսաստանին զորքերը հեռացնել Ուկրաինայի արևելյան սահմանից:

Շաբաթ օրը Լավրովը հայտարարել էր, որ Մոսկվան մտադրություն չունի զորք մտցնել Ուկրաինա ու հավելել, թե այդուհանդերձ, Ռուսաստանը պատրաստ է պաշտպանել Ուկրաինայում ապրող ռուսների և ռուսախոս ազգաբնակչության շահերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG