Մատչելիության հղումներ

Առաջիկա օրերին ցրտահարություն է սպասվում


Մարտի 30-ի ցերեկը և մարտի 31-ի գիշերը օդի ջերմաստիճանը կնվազի 12-15 աստիճանով, տեղեկացնում է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունը:

Ըստ նույն աղբյուրի՝ մարտի 31-ին և ապրիլի 1-ին Արարատյան դաշտում և դրա նախալեռներում, Տավուշում, Սյունիքի հովտային գոտիներում սպասվում է գիշերը օդում մինչև 4 աստիճան, հողի մակերևույթին` 5 աստիճան ցուրտ (-4 և -5 աստիճան): Մարտի 30-ի ցերեկը և 31-ին լեռնային շրջաններում՝ Լոռիում, Տավուշում և Սյունիքի նախալեռներում սպասվում է ձյուն, մնացած շրջաններում՝ թաց ձյուն և ձնախառն անձրև:

Մարտի 29-30-ը ժամանակ առ ժամանակ երկրի շրջանների զգալի մասում, մարտի 31-ի գիշերը՝ հարավային շրջաններում սպասվում են տեղումներ, առանձին վայրերում՝ ամպրոպ:

Մարտի 31-ի ցերեկը, ապրիլի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Օդի ջերմաստիճանը ապրիլի 1-ի ցերեկը, ապրիլի 2-ին կբարձրանա 5-7 աստիճանով:

Երևանում մարտի 29-30-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և ամպրոպ, մարտի 31-ին, ապրիլի 1-2-ը սպասվում է առաց տեղումների եղանակ:

Գյուղատնտեսության նախարարությունը, իր հերթին, զգուշացնում է մարտի լույս 31-ի գիշերը և հետագա երկու օրերին սպասվող ցրտահարության մասին՝ խորհուրդ տալով այգիները և բանջարանոցները կայուն ծխահարել և առատ ոռոգել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG