Այսօր՝ ժամը 18.55-ին, Սեյսմիկ պաշտպանության ծառայությունից տեղեկատվություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 18.42-ին Հայաստանի Հանրապետության տարածքում՝ Սևան քաղաքից 18 կմ դեպի արևելք, տեղի է ունեցել 2.6 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 3 բալլ:
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա, փոխանցում է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա, փոխանցում է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը։