Թուրքական TIB հեռահաղորդակցման ընկերությունը հայտարարել է, որ քայլեր է ձեռնակելու YouTube ինտերնետային կայքը երկրում արգելափակելու ուղղությամբ:
Թուրքական ընկերությունը կայքը արգելափակելու մասին հայտարարությունը տարածել է այն բանից հետո, երբ YouTube-ում տեղ են գտել Թուրքիայի արտաքին գործերի նախարարի, ազգային հետախուզական ծառայության ղեկավարի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների խոսակցությունների ձայնագրությունները, ովքեր քննարկում էին ռազմական ներխուժումը Սիրիա:
Թուրքիայի արտգործնախարարությունը ձայնագրությունների տարածումը որակել է «ստոր հարձակում» երկրի ազգային անվտանգության վրա, սակայն չի հերքել Սիրիա ներխուժելու շուրջ քննարկումները:
Հիշեցնենք՝ մեկ շաբաթ առաջ Թուրքիայում սահմանափակվել է Twitter սոցիալական ցանցի աշխատանքը: