Մատչելիության հղումներ

Օհանյանը անհրաժեշտ է համարում շփման գծում վստահության ամրապնդման միջոցառումները


Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյան, արխիվ
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյան, արխիվ
Պաշտպանության ոլորտում Հայաստան - ՆԱՏՕ համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր են քննարկվել աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության հետ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի երեկ կայացած հանդիպման ժամանակ:

Զրուցակիցները կարծիքներ են փոխանակել պաշտպանության ոլորտում Հյուսիսատլանտյան դաշինքի և Հայաստանի միջև համագործակցության առկա ոլորտների և հեռանկարների վերաբերյալ: Երկուստեք կարևորվել է հայ խաղաղապահների ներդրումը միջազգային կայունությանն ու անվտանգությանն ուղղված առաքելություններում:

Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, Սեյրան Օհանյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ հայկական կողմի դիրքորոշումները՝ ընդգծելով շփման գծում կողմերի միջև վստահության ամրապնդման միջոցառումների կյանքի կոչման անհրաժեշտությունը:

Հիշեցնենք՝ վերջին տասնօրյակում շփման գծում հայկական Զինված ուժերի երեք զինծառայող է զոհվել:

ՆԱՏՕ-ի ԽՎ-ի պատվիրակությանը նույն օրը ընդունել են նախագահ Սերժ Սարգսյանը, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG