Վերաքննիչ քրեական դատարանում ևս առանցքային ապացուցողական նշանակություն ունեցավ օգոստոսի 1-ին Երևանի քաղաքապետարանի մոտ «Ազատության» կատարած տեսագրությունը:
Վերաքննիչ դատարանը մերժեց դատախազության բողոքը: Երբ դատարանի այսօրվա որոշումը մտնի ուժի մեջ, Հատուկ քննչական ծառայությունը պարտավոր կլինի քրեական գործ հարուցել օգոստոսի 1-ին Երևանի քաղաքապետարանի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայի մասնակից, «Արմենիա Թուդեյ» կայքի համակարգող, հրապարակախոս Արգիշտի Կիվիրյանի նկատմամբ ապօրինի բռնություն գործադրած և մարմնական վնասվածք պատճառած ոստիկանների նկատմամբ:
Արգիշտի Կիվիրյանն «Ազատության» ուղիղ եթերի տեսագրության վկայակոչմամբ պնդել էր, որ ոստիկանների գործողությունները եղել են ապօրինի, դիմել էր ՀՔԾ, սակայն ՀՔԾ-ն քրեական գործ հարուցելը մերժելու մասին էր որոշում կայացրել:
Քրեական գործ չհարուցելու մասին ՀՔԾ-ի քննիչի, նաև նրա վերադաս դատախազի որոշումները բողոքարկվել էին Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան: Փետրվարի 3-ին առաջին ատյանի դատարանը բավարարել էր Կիվիրյանի բողոքը, որից հետո վերաքննիչ բողոք էր ներկայացրել դատախազության հատկապես կարևոր գործերով քննության ավագ դատախազ Արթուր Երիցյանը:
Վերջինիս հարցրինք՝ Վճռաբեկ դատարանում կբողոքարկի՞ այսօրվա որոշումը: «Ես դեռ որոշումը չեմ ստացել»,- պատասխանեց դատախազը:
Անուշ Մարտիրոսյան