Մատչելիության հղումներ

Հայաստանի Զինված ուժերի ներկայացուցիչը կմեկնի Բաքու


Հայաստանը հստակեցրել է Բաքվում կայանալիք ԱՊՀ երկրների ԶՈՒ գլխավոր շտաբների ղեկավարների խորհրդի նիստին Հայաստանի մասնակցության ձևաչափը:

ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի փոխարեն այդ հանդիպմանը կմասնակցի Մոսկվայում Հայաստանի ԶՈՒ-ի ներկայացուցիչը: Այս մասին հաղորդում է Armenia Today կայքը՝ վկայակոչելով պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանին:

Խորհրդի նիստը Բաքվում անցկացվելու է ապրիլի 7-8-ը: Ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը նշում է, որ ԱՊՀ երկրների Զինված ուժերի գլխավոր շտաբների խորհրդի նիստ Ադրբեջանում անցկացվելուէ առաջին անգամ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG