Մատչելիության հղումներ

Ուորլիքը հանդիպել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ


ԵԱՀԿ Մինսկի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը երկուշաբթի Հաագայում առանձին հանդիպումներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ, ովքեր մասնակցում էին Միջուկային անվտանգության հարցերով միջազգային համաժողովին:

«Երկու երկրների նախագահների հանդիպման վերաբերյալ սկզբունքային համաձայնությունը կայացվել է: Հանդիպման ժամկետները դեռ կքննարկվեն»,- «Թվիթեր»-ի իր էջում գրել է դեսպան Ուորլիքը:

Մեկ այլ գրառմամբ Ուորլիքը հույս է հայտնել, որ եթե Հայաստանի և Ադրբեջանի նախագահները բաց լինել կառուցողական երկխոսության համար, իրենք կկարողանան հարատև խաղաղության ճանապարհը գտնել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG