Հաագայում անցկացվող միջուկային անվտանգության համաժողովի շրջանակներում մարտի 24-ին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ:
Վրաստանի վարչապետի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ Ղարիբաշվիլին և Օլանդը, ով մայիսի կեսերին այցելելու է Վրաստան, Հայաստան և Ադրբեջան, քննարկել են երկկողմ և բազմակողմ սերտ ու ակտիվ համագործակցության հարցերը:
Նույն օրը տեղի ունեցած Վրաստանի վարչապետի և Եվրամիության նախագահ Հերման Վան Ռոմպոյի հանդիպմանը քննարկվել է Եվրամիության հետ ասոցացման համաձայնագիրը նախատեսված ժամկետից ավելի վաղ ստորագրելու հնարավորությունը:
Եվրամիության և Վրաստանի միջև ասոցացման համաձայնագիրը նախատեսվում է ստորագրել այս տարվա հունիսից ոչ ուշ: