ՀՀ վարչական դատարանը մերժել է «ԱրմենՏել» ՓԲԸ-ի հայցն ընդդեմ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի:
Նախորդ տարի ՏՄՊՊՀ-ի որոշմամբ «ԱրմենՏելը» «Հանրային հեռախոսակապի ծառայություններ» ապրանքային շուկայում ճանաչվել էր գերիշխող դիրք գրավող: Ընկերությունը սահմանափակել էր իր ցանցից 060 կոդով այլ օպերատորների ցանցեր զանգեր կատարելու բաժանորդների իրավունքը, ինչը Հանձնաժողովի կողմից դիտարկվել է որպես գերիշխող դիրքի չարաշահում:
«ՀՀ Վարչական դատարանը ՏՄՊՊՀ որոշումը համարեց իրավաչափ, այն մնաց ուժի մեջ, ինչը նշանակում է, որ «ԱրմենՏելը» պարտավոր է կատարել Հանձնաժողովի որոշմամբ ամրագրված պահանջը, այն է՝ որոշման ուժի մեջ մտնելու պահից սկսած 2 ամսվա ընթացքում Երևանում, իսկ 10 ամսվա ընթացքում ՀՀ ամբողջ տարածքում ներդնել «06» լրացուցիչ արգելափակող կոդը, որը թույլատրում է կատարել ելքային զանգեր դեպի Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆիքսված օպերատորների ցանցեր և արգելափակում է ելքային զանգերը մյուս ուղղություններով»,- ասված է ՏՄՊՊՀ-ի հաղորդագրությունում: