Ալեքսանդր Լուկաշենկոն կիրակի օրը Մինսկում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է, թե Արևմուտքը կվախենա Ռուսաստանի նկատմամբ լուրջ պատժամիջոցներ կիրառել։
Բելառուսի նախագահի կարծիքով՝ Արևմուտքը ոչ մի բանի ընդունակ չէ, հետևաբար «տատանվում է, այս ու այն կողմ է նետվում, որպեսզի դեմքը փրկի»։
«Արևմուտքը մի այնպիսի ձևականություն է... ոչնչի ընդունակ չեն այդ մարդիկ»,- հայտարարել է Լուկաշենկոն՝ հավելելով.- «Քսան հոգու արգելել են Եվրոպա մտնել։ Նրանց մի մասը ընդհանրապես երբեք չի եղել Եվրոպայում, իսկ մյուս մասը՝ ծառայողական պարտականությունների պատճառով չպետք է գնա»։
«Մենք լինելու ենք մեր եղբայրական ժողովուրդների հետ՝ Ուկրաինայի, Ռուսաստանի և մյուսների»,- ասել է Բելառուսի նախագահը։