Մատչելիության հղումներ

Ադրբեջանում պահանջել են դադարեցնել Մինսկի խմբի աշխատանքը


Ադրբեջանական «Ղարաբաղի ազատագրման կազմակերպությունը» այսօր Բաքվի ԵԱՀԿ գրասենյակի առաջ բողոքի ակցիա է անցկացրել։

Ադրբեջանական APA գործակալության փոխանցմամբ՝ ակցիան կազմակերպվել է ի նշան բողոքի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեության, ովքեր « 22 տարիների ընթացքում չեն կարողացել լուծել ղարաբաղյան հակամարտությունը»։

Ակցիային մասնակցում էր շուրջ քսան հոգի, ովքեր իրենց ձեռքներին պաստառներ ունեին՝ «Մենք չենք հավատում համանախագահներին» գրությամբ։ Ցուցարարները նաև կազմակերպության որոշման տեքստն են հնչեցրել, որում պահանջում են դադարեցնել Մինսկի խմբի աշխատանքը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG