Մատչելիության հղումներ

Սիրիայի հայկական Քեսաբ համայնքը հայաթափվել է


Ապստամբ զինյալները Սիրիայում, արխիվ
Ապստամբ զինյալները Սիրիայում, արխիվ
Սիրիայի Քեսաբ հայկական համայնքը, շրջակա գյուղերով հանդերձ, հայաթափված է: «Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում այս մասին տեղեկացրեց Քեսաբի բնակիչ Սիրվարդ Գաբուշյանը, ով այժմ իր հայրենակիցների հետ գտնվում է Քեսաբից 60 կիլոմետր հեռու գտնվող Լաթաքիա քաղաքում:

Հիշեցնենք՝ մարտի 21-ի առավոտյան Սիրիայի ապստամբները ներխուժել էին թուրք-սիրիական սահմանին գտնվող ամբողջությամբ հայաբնակ Քեսաբի վրա: Մեր զրուցակցի խոսքերով, կրակահերթերը հատկապես հնչել են թուրքական սահմանից:

Բնակիչներին հաջողվել է անվտանգ լքել գյուղը և այժմ նրանք ապաստան են գտել Լաթաքիայի հայկական եկեղեցում և դպրոցում:

«Վերջին լուրն այն է, որ մեր բնակարաններն անցել են ընդդիմադիր զինյալների ձեռքը, այստեղ է գտնվում Կարմիր խաչը և փորձում ենք հասկանալ, թե ինչ է լինելու մեր վերջը»,- ասաց Սիրվարդ Գարբուշյանը:


Լուսինե Մուսայելյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG